2023-11-03 09:52
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ․ Գազայի հատվածում ավելի քան 400 հազար մարդ ստիպված է եղել փախչել Իսրայելի հրթիռակոծությունից
ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում ավելի քան 400 հազար մարդ ստիպված է եղել փախչել Իսրայելի հրթիռային հարձակումներից և ցամաքային գործողությունների սպառնալիքից։
Մինչդեռ շուրջ 200 հազար իսրայելցի բնակիչներ տարհանվել են երկրի հարավից` ՀԱՄԱՍ-ի հարձակումների պատճառով, իսկ հյուսիսից՝ Հեզբոլլահի հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Բազմաթիվ բռնի տեղահանվածներ ապրում են վրանային քաղաքներում։
News.am