ԱԺ կին պատգամավորներից 6-ը երաշխավորություններ են տվել Տաթևիկ Վիրաբյանի համար
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը հայտնում է Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Պարզվում է` գործող իշխանությունն այնքան հաստատակամ է Տաթևիկ Վիրաբյանի քաղաքական հետապնդման ենթարկելու իր ցանկության մեջ, որ դեռևս ունենալով շուրջ 20 օր ժամանակ` երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթևի կալանքը»,- գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ նախաքննության մարմինը շտապում է կատարել իշխանության հրահանգը:
Բաբայանը հայտնել է, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Ասպրամ Կրպեյանը, Արեգնազ Մանուկյանը և Քրիստինե Վարդանյանը երաշխավորություններ են տվել Տաթև Վիրաբյանի համար:
«Երկուշաբթի օրը` ժամը 17:00-ին, նշանակված է Տաթևի կալանքի երկարաձգման միջնորդության դատական քննությունը, որի ընթացքում միջնորդելու եմ կիրառել երաշխավորություն խափանման միջոցը և նրան ազատ արձակել կալանքից»,-նշել է փաստաբանը:
Sputnik Արմենիա