ՀՀ ՆԳՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՑ ՍԿՍՈՒՄ Է ՍՏՈՐ ՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «նոյեմբերի 6-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, կարող են նեկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու իրենց դիմումները»: Այնուհետև ՆԳՆ թվարկում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Արցախցիների «անձնագրավորման» նիկոլական դիվերսիային անդրադարձել ենք

• Արցախցիներ, ես ձեզ զրկեցի տնից-տեղից, բայց ոչ հայրենիքից, քանի որ դուք հայրենիք չեք ունեցել

Ինչն է այստեղ խնդիրը: Արցախցիներն արդեն իսկ ՀՀ քաղաքացի են, ընդամենը գրանցման վայր են փոխել, այն էլ ժամանակավոր՝ դա թույլատրելի է ՀՀ օրենսդրությամբ: Բացի այդ, Արցախը անձնագրային ռեժիմի առումով միշտ ՀՀ մաս է եղել ու պիտի մնա:

Արցախի խնդիրը վերջնականապես փակելու Նիկոլ-քպ-ի ագենտուրային առաքելության այս դրվագի թիրախը նոր անձնագրերում Արցախի 070 կոդի բացակայությունն է մարդիկ զրկվում են Արցախի բնակչի ապացուցելի իրավական հիմքից, դիմազրկվում Արցախի բնիկ լինելու առումով։

Հենց այս հանգամանքների նկատառումով է ներքին թշնամին նախաձեռնել նպաստի և թոշակի շանտաժով մարդկանց «ապաարցախացման», հայրենազրկման նողկալի դիվերսիան։ Արտաքին թշնամին հիմա բոլոր հիմքերը պիտի ունենա պնդելու, որ Փաշինյանը ինքը ճանաչեց Արցախը ազերբայդժանի մաս, և դա դեռ քիչ էր՝ ինքը զրկեց մարդկանց իրենց հայրենիքից: Այնտեղ հայ չի ապրել, չկա փաստաթուղթ:

Պաշտոնական Երևանը ոչ Բաքվի առջև, ոչ միջազգային կառույցներում ոչ մի անգամ արցախցիների վերադարձի պահանջ կամ ցանկություն չի հայտնել։

Lragir.am