ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում տեղի կունենան Արցախի ապագային նվիրված լսումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեն հայտարարել է, որ եվրոպական գործերի ենթակոմիտեն հրավիրում է լսումներ՝ «Լեռնային Ղարաբաղի ապագան» անվանմամբ։ Լսումները տեղի կունենան նոյեմբերի 15-ին։

Նիստին կմասնակցեն և ելույթ կունենան նաև ԱՄՆ պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերի գծով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը և Եվրոպական և Եվրասիական բյուրոյի ղեկավարի օգնականի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։

News.am