2023-11-13 12:10
Լրատվական գործակալություններ
ԵՄ-ն կարող է ընդլայնել դիտորդական առաքելությունը Հայաստանում
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ինչպես նաև ԵՄ աջակցությունը Երևանին։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԵՄ-ն կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիքներին։
Բացի այդ, դիվանագետի խոսքով, ԵՄ-ն քննարկում է, թե ինչպես աջակցել Հայաստանին կայունության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։
Մեդիամաքս