Լևոն ՔՈՉԱՐՅԱՆ․ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԻ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինձ համար Արցախի էջը փակված չէ, թեև շատերն ասում են, որ Արցախն այլևս չկա, բայց չպետք է այդպես մտածենք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Ես հասկանում եմ, որ, միգուցե, շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, բայց պետք է այդպես չմտածենք, պետք է էջը փակված չհամարենք ու պետք է հետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը», - ասաց նա:
«Այդ գործառույթն իշխանությանն է: Արցախի Հանրապետության քաղաքացիների, այդ պահանջը պետք է իրենց միջոցով հստակ ձևակերպվի։ Արցախի կորստի համար մեղավոր է Հայաստանի իշխանությունը։ Այս ամեն ինչը եղավ պատերազմի արդյունքից հետո, ինչպես նաև սխալ որոշումների հետևանքով»,- նշեց Քոչարյանը։
Լևոն Քոչարյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունն է Արցախի հարցի առաջին ու հիմնական պատասխանատուն։