2023-11-14 18:38
Լրատվական գործակալություններ
Վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Մալյանի խափանման միջոցի հարցին
«Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով նախնական դատալսումները տեղի կունենան վաղը՝ նոյեմբերի 15-ին ժամը 14:00-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1)»,-այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Մալյանի խափանման միջոցի հարցին։
Նարեկ Մալյանն անազատության մեջ է սեպտեմբերի 20-ից։
Դատական նիստը դռնբաց է։
Panorama.am