2023-11-17 08:59
Լրատվական գործակալություններ
«Եռաբլուր»-ում Փաշինյանի ճանապարհը փակած զոհվածների ծնողներին ուժով բերման ենթարկելու գործը կարճվել է
Անկախության օրը «Եռաբլուր»-ում վարչապետ Փաշինյանի ճանապարհը փակած զոհվածների ծնողներին ուժով բերման ենթարկելու գործը ավելի քան մեկ տարվա քննությունից հետո կարճվել է: «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ոստիկանների գործողություններում, Աբրահամյանի փոխանցմամբ, իրավապահները հանցակազմ չեն գտել և դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։
Մինչդեռ այս միջադեպից հետո քաղհասարակության ներկայացուցիչները պահանջել էին Հայաստանի ոստիկանապետի հրաժարականը՝ պնդելով, որ կառույցը չի բարեփոխվում։
News.am