«Ժողովուրդ»․ ՈՐ ԳՈՐԾՈՎ Է ԱԱԾ-ՈՒՄ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել և հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հոկտեմբերի 15–ին հայտնել էինք, որ Վիտալի Բալասանյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է։ Նշվում էր, որ նա ԱԱԾ է կանչվել որպես վկա։

Նորայր Ասլանյանին մեղադրում են հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար. նա 5 ամիս է՝ կալանքի տակ է, և գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում:

Հավելենք, որ Վիտալի Բալասանյանը ևս անցնում էր քրեական գործով։ Նրան և նրա որդուն և քեռորդուն ձերբակալել էին հուլիսի 13-ին Արցախում: Բալասանյանին մեղադրանք էր առաջադրվել 4 հոդվածով։ Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։

Sputnik Արմենիա