2023-11-17 16:50
Լրատվական գործակալություններ
Երևանը դիտարկում է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՌԴ-ում անցկացնելու առաջարկը
Երևանը դիտարկում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու առաջարկը։ «Ինտերֆաքսի» հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«Կան տարբեր առաջարկներ, քննարկումներ, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, քանի որ դժվարություններ են առաջանում` պայմանավորված աշխատանքային գրաֆիկով։ Այստեղ որևէ խնդիր չկա, կա պարզապես տեխնիկական համաձայնեցում։ Հայկական կողմը չի հրաժարվում որևէ առաջարկից։ Աշխատանքները տարվում են»,- նշել է դեսպանը։
Sputnik Արմենիա