2023-11-17 16:51
Լրատվական գործակալություններ
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում եռօրյա զինադադարի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածում երեք օր ժամկետով զինադադարի մասին: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով` հակամարտության կողմերի միջև համաձայնագիրը ներառում է Գազայում եռօրյա զինադադար:
Նշվում է նաև, որ իսրայելական կողմը հավանություն է տվել ՄԱԿ-ի վերահսկողության ներքո պաղեստինյան անկլավ սահմանափակ քանակությամբ վառելիքի տեղափոխմանը:
Sputnik Արմենիա