«Հրապարակ». ԱՐՑԱԽԻ ԱԺ-Ն ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐԻ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի խորհրդարանի բոլոր՝ հինգ խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են Արցախի ներկայացուցչությունում և քննարկել անելիքները։

Հիմնական առաջնահերթությունները վերաբերել են առաջիկայում խորհրդարանի նիստ անցկացնելուն։ Մեզ ասացին, որ այդ առումով բոլոր հինգ ուժերի մոտ կա քաղաքական կոնսենսուս, որ առաջիկայում պետք է ԱԺ նիստ գումարել և վերսկսել բնականոն աշխատանքը։

Այժմ քննարկում են օրակարգը, թե ինչ հարցեր ներառեն։ Առաջարկվել է նախապատվությունը տալ բռնի տեղահանվածների սոցիալական և այլ խնդիրներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերյան դեպքերից հետո Հայաստան բռնի տեղահանվելուց հետո Արցախի խորհրդարանը նիստ չի հրավիրել»:

News.am