ԵԱՀԿ ԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՍՈՒԼՈՑՆԵՐՈՎ. ՀՀԿ-Ն ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի հանրապետական կուսակցությունը և մի շարք ընդդիմադիրներ բողոքի ակցիա են կազմակերպել Հանրապետության հրապարակում՝ ԵԱՀԿ պատվիրակության երևանյան այցի առիթով։

 


Բողոքի ակցիայի նպատակը Հայաստանում քաղբանտարկյալների մասին պատվիրակների մոտ բարձրաձայնելն էր։ Պատվիրակներն այդ ընթացքում այցելում էին Պատմության թանգարան, երբ նրանց հրապարակում ակցիայի մասնակիցները դիմավորեցին՝ սուլոցներով և ազդանշաններով։

«Չկա որևէ հայտարարություն, որևէ ճնշում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ, դուք միայն սատարում ու նրանց հնարավորություն եք տալիս շարունակելու քաղաքական հետապնդումները։ Դատարաններում տասնյակ գործեր են միայն նրա համար, որ մարդիկ բողոքել են ռեժիմի դեմ»,- հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Իրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած ակցիաների ընթացքում ընդդիմադիրների հանդեպ բիրտ ուժ կիրառած ոստիկաններից որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։

News.am