ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ԶԱՎԹՈՒՄԸ ԿԸՆԴԼԱՅՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ
Գազայում հակամարտության տարածաշրջանայինի վերածվելու նախազգուշացումները չափազանցված են, գրել է Modern Diplomacy-ն։
Սաուդյան Արաբիայի լռությունը ինքնին խլացնող է։ Այդ լռությունը խլացնող է նաև Թուրքիայի կողմից։ Այդ լռությանը միացել է Եգիպտոսը։ Չնայած այս տերությունները պաշտոնապես աջակցություն են հայտնել պաղեստինցիներին, նրանք ձեռնպահ են մնացել որևէ կոնկրետ գործողությունից։ Իրանն ավելի լուրջ խնդիրներ ունի ազգային անվտանգության ոլորտում իր հյուսիսային սահմանին և չի կարող թույլ տալ բաց կամ գաղտնի հակամարտություն Միացյալ Նահանգների և/կամ Իսրայելի հետ։
Իրանը լուրջ սպառնալիքի է բախվել իր հյուսիսային սահմաններին Կովկասում անկայունության պատճառով։ Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կիսում է Հայաստանը, հյուսիսային Իրանի անջատողական տրամադրությունների հեռանկարը լրջորեն անհանգստացնում է Թեհրանին։
Հյուսիսային Իրանում ապրում է 12-23 մլն ադրբեջանցի, ավելի, քան բուն Ադրբեջանում։
2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց և օկուպացրեց Լեռնային Ղարաբաղի հայկական մասը։ Ավելի քան 100 000 հայեր փախան Հայաստան։ Ադրբեջանն այժմ քննարկում է Զանգեզուրի միջանցքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ միջանցքի բացումը Ադրբեջանի գլխավոր առաջնահերթությունն է։
Թուրքիան պաշտոնապես աջակցել է Ադրբեջանին 2023թ. սեպտեմբերի պատերազմում։ Դրանից շատ չանցած Էրդողանը Ադրբեջանի նախագահի հետ թռել է Նախիջևան, որը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին և Իրանին։ Անկարան և Բաքուն կուզենային, որ այստեղից սկսվեր Զանգեզուրի միջանցքը։
Նախիջևանում նրանց հանդիպումից հետո երկու երկրները համատեղ զորավարժություններ անցկացրին։
Եթե Ադրբեջանը զավթի Զանգեզուրի միջանցքը, դա Թուրքիայի համար իր ազդեցությունը Իրաի հյուսիսային սահմանին ընդլայնելու հնարավորություն կստեղծի։ Իրանի հյուսիսայյին մասում ապրում է 13-19 մլն ադրբեջանցի։ Դա այն տարածքն է, որը փորձում էր առանձնանալ Իրանից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բայց այն ժամանակ Իրանը վայելում էր ԱՄՆ աջակցությունը։ Այսօր այդպես չէ։
Եթե Ադրբեջանը զավթի Զանգեզուրի միջանցքը, նա կընդլայնի իր սահմանններն Իրանի հետ, իսկ եթե ադրբեջանցի բնակչությունն Իրանի հյուսիսում քարոզի իր միությունն Ադրբեջանի հետ և առանձնացումն Իրանից, Թուրքիան կստանա իրեն անհրաժեշտ նավթի բոլոր պաշարները։ Նման սցենարը Թուրքիան կդարձնի Արևմտյան Ասիայի հեգեմոն և Սաուդյան Արաբիայի մրցակից Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։