ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՖՈՆ ԴԵՐ ԼՅԱՅԵՆԸ ԱԼԵՔՍ ՍՈՐՈՍԻ ԿՈՂՔԻՆ Է
Հունգարիայի կառավարող «Ֆիդես» կուսակցությունը ներկայացրել է գովազդային վահանակներ՝ թիրախավորելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, տեղեկացրել է Reuters-ը։
Գովազդային վահանակների վրա, որոնք տեղադրվել են ի պատիվ Եվրախորհրդարանի ընտրարշավի, ֆոն դեր Լյայենը պատկերված է Ալեքս Սորոսի՝ լիբերալ ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու կողքին։ «Եկեք չպարենք նրանց դուդուկի տակ»։
Նման գովազդային վահանակները, որոնց վրա պատկերված էր ֆոն դեր Լյայենի նախորդը՝ Ժան-Կլոդ Յունկերը Սորոս-ավագի կողքին, արժանացել էին Բրյուսելի կշտամբանքին 2019թ.։ «Ֆիդեսը» դրանք հանել էր այն բանից հետո, երբ Եվրոպական ժողովրդական կուսակցության հիմնական աջ կենտրոնամետ խումբը Եվրախորհրդարանում սպառնացել էր հեռացնել հունգարական կուսակցությունը։ Երկու տարի անց «Ֆիդեսը» հեռացավ ԵԺԿ-ից։
Վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Հունգարիան «պետք է ոչ ասի ներկայիս եվրոպական մոդելին, որը կառուցվել է Բրյուսելում»։
Սպասվում է, որ Հունգարիան դեկտեմբերի կեսին կլինի ԵՄ հաջորդ գագաթաժողովի ուշադրության կենտրոնում, քանի որ երկիրը առավել թերահավատորեն է վերաբերվում Ուկրաինային միությանը միանալու առաջարկվող պլաններին, ինչը, ինչպես սպասվում է, դառնալու է գագաթաժողովի գլխավոր հարցը։