2023-11-22 14:23
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Մենք ակնկալում ենք, որ Երևանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ շրջանակում
Կրեմլը ցավում է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հույս ունի, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, կարելի է ափսոսանք հայտնել, որ բարձր մակարդակով չի լինի Հայաստանի մասնակցությունը վաղվա գագաթաժողովին։ Մենք հույս ունենք` մասնակցություն կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով: Բայց, իհարկե, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում», - ասել է նա։
Sputnik Արմենիա