2023-11-22 14:24
Լրատվական գործակալություններ
Ալիև․ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ–ն Հայաստանին առաջարկել էր հանդիպել սահմանին խաղաղության գործընթացը քննարկելու համար։
«Մեր երկիրն աջակցում է տարածաշրջանային խաղաղ օրակարգին, Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսությանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար», – ասել է Ալիևը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–իԵվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպմանը։
Նախորդ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։
Sputnik Արմենիա