2023-11-22 16:07
Լրատվական գործակալություններ
Պուտին․ ՀԱՊԿ երկրների հետ մեծ աշխատանք է տարվել ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համար
Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների հետ մեծ աշխատանք է տարել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կառավարության հետ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ընդհանուր անվտանգության ապահովման հարցեր է քննարկել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, որն այս օրերին Ռուսաստանում է:
«Ցանկանում եմ այսօր հակիրճ անդրադառնալ մի հարցի։ Վաղը Մինսկում ՀԱՊԿ գործընկերների հետ հանդիպում ունենք։ Հարցերից մեկը ՀԱՊԿ երկրների ՀՕՊ միասնական համակարգի ձևավորումն է։ Մենք արդեն մեծ աշխատանք ենք կատարել այս առումով»,– հայտարարել է Պուտինը։
Sputnik Արմենիա