ՀՀ ԱԳՆ․ Բանակցություններում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարց չկա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարց չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

 


«Մենք բազմիցս նշել ենք, որ այս խնդիրը Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական մոտեցումների շարքին է վերաբերում»,-ասաց նա:

News.am