Գազայի հատվածում հրադադար կհաստատվի նոյեմբերի 24-ի առավոտյան
Նոյեմբերի 24-ին` ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով 9:00-ին), Գազայի հատվածում հումանիտար հրադադար կհաստատվի։ Տեղեկությունը հայտնում է Կատարի ԱԳՆ-ն:
ՀԱՄԱՍ–ը իսրայելցի պատանդների առաջին խմբին` 13 կանայք և երեխաներ, կփոխանցի Երևանի ժամանակով 18:00-ին:
Կատարի ԱԳՆ–ն նաև նշել է, որ դադարեցրել է շփումները հրադադարի բոլոր կողմերի և միջնորդների հետ, ազատ արձակվածների ցուցակները պատրաստ են։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գազայի հատվածում հումանիտար հրադադար կհետաձգվի մինչև նոյեմբերի 24-ը, թեև նախատեսվում էր նոյեմբերի 23-ին: CNN -ի աղբյուրը հայտնել էր, որ հետաձգման պատճառն այն է, որ Իսրայելը դեռ չի ստացել պատանդների անունները, որոնց պետք է ազատ արձակի ՀԱՄԱՍ-ը:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչներն ասել են, որ այդ գործընթացը բարդ է և մի քանի փուլով է ընթանում։
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը համաձայնագիր են կնքել Գազայի հատվածում չորսօրյա հրադադարի մասին, որպեսզի 50 իսրայելցի պատանդներին փոխանակեն իսրայելական բանտերում գտնվող 150 պաղեստինցի կանանց ու երեխաների հետ։ Միջնորդի դերում Կարմիր խաչն է։
Sputnik Արմենիա