ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ՝ ««ՀԱՅԱՔՎԵ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 24-ին, մեկնարկել են «Հայաստան» դաշինքի կողմից կազմակեպված «Հայաքվեի» օրինագծի հարցով լսումները:

 


Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Այդ նպատակով «Հայաքվե» նախաձեռնությունը 50 հազար ստորագրություն է հավաքել և ներկայացրել ԿԸՀ:

Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

Քայլեր

1 Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:

1 Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:

2 Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:

Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:

News.am