Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՂԱԾԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գրեթե բոլոր ցեղասպանագետները խոսում են նրա մասին, որ Արցախում կատարվածը իրոք ցեղասպանություն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
«Գրեթե բոլոր ցեղասպանագետները խոսում են այն մասին, որ Արցախում կատարվածը իրոք ցեղասպանություն է։ Երբ խոսում ենք սպանության մասին, շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, թե ցեղասպանությունը մարդկային խմբի ֆիզիկական, բռնի սպանության միջոցով ոչնչացումն է։ Սպանությունը ընդամենը գործոններից մեկն է։ Արցախում սպանություննների դեպքեր նույնպես տեսանք, օրինակ, երբ գնդակահարում էին խաղաղ բնակչությանը, կամ երբ դա տեղի էր ունենում նույնիսկ խաղաղ պայմաններում, երբ մարդկանց ուղղակի սպանում էին գուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։
Երկրորդը կյանքի այնպիսի պայմանների ստեղծումն է, որ բերելու է այդ խմբի ոչնչացմանը։ Բլոկադան նման գործողություն է։ Շատ ցեղասպանություններ ուղեկցվել են բլոկադայով, շրջափակումներով։ Երրորդ ցեղասպանական գործողությունը այնպիսի ֆիզիկական և մտավոր վնասի հասցնելն է, որը կարող է բերել խմբի ոչնչացմանը։ Դեռ բլոկադայի օրերին ՄՔԴ դատավոր Օկամպոն իր զեկույցում նշեց, որ ամենայն հավանականությանմբ Արցախի բնակչությունը ենթարկվում է հենց այդ 3-րդ կետին․ ոչ միայն մարդկանց ֆիկզիկապես հյուծում են,որ հետագայում կարող է բերել նրանց մահվան»,- նշել է Մանուկյանը։
Մեր զրուցակիցն էլ փաստում է, որ Հայաստան բռնի տեղահնված արցախցիները նույնիսկ այսօր էլ իրենց վրա կրում են սովի, չբուժված հիվանդությունների հետևանքները․
«Երբ միշտ համեմատում ենք այսօրվա կատարվածը 100 տարի առաջվածի հետ, տեսնում ենք տարբերություններ ու նմանություններ։ Ցեղասպանություն տեմինը, երբ օգտագործում ենք, պիտի հակսանանք, որ չորս հարթության վրա ենք օգտագործում։ Առաջինը իրավական հարթությունն է, դա կիրառում ենք այն դեպքում, երբ արդեն կա դատարանի վճիռ։ Դա մաքուր, լեգալիստական մոտեցումն է, աշխարհում չկան շատ ցեղասպանություններ, որոնց վերաբերյալ կան դատարանի վճիռներ։ Երկրորդը գիտականն է։ Ինչպես են գիտնականները փորձում բնորոշել կատարվածը։ Երրորդը քաղաքական կողմն է, երբ մարդիկ միջազգային քաղաքականության մեջ կիրառում են ցեղասպանություն եզրույթը այս կամ այն քաղաքական շահերը բավարարելու համար։ Հինգերորդը առօրյա կիրառումն է, որ մենք միշտ օգտագործում ենք այս տերմինը՝ ցույց տալու համար ոճիրի սարսափելի լինելը»,- ասել է Սուրեն Մանուկյանը։
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ցեղասպանական գործողություն է համարվում նաև երեխաների ծնելիության կանխումը։ Արցախում բազմաթիվ դեպքեր եղան հղիության ընդհատման, քնաի որ թերսնման պայմաններում դա կարող էր վտանգավոր լինել և՛ երեխայի, և՛ մոր համար։