Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՒ-Ն ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ
Թշնամու հետ ուժային հավասարակշռության այսպիսի խախտման պայմաններում ադրբեջանական զինուժը հայկական տարածքներից դուրս չի գա, ուստի պատրանքներին տուրք տալու փոխարեն, անհրաժեշտ է տեսլական, ծրագիր ունենալ ու դրանով առաջ շարժվել: Իր տոլեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե թշնամու հետ ուժային հավասարակշռության նման խախտման պայմաններում Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական կամքով, որևէ թղթով կամ «միջազգային հանրության» ճնշման տակ դուրս է բերելու իր զինված բաշիբոզուկներին Հայաստանի Հանրապետությունից բռնազավթած թեկուզ մի սանտիմետր տարածքից, ապա նա առնվազն մանկամիտ է։
Այդ բաշիբոզուկներին Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու, իսկ դա անելն անհնարին կլինի, քանի դեռ մեզանում առաջնահերթություն է մանկամիտ պատրանքներին տուրք տալը, այլ ոչ թե Հայաստան պետություն-ամրոցի կառուցման նվիրական տեսլականը, ծրագիրը և ճանապարհային քարտեզը կազմելն ու դրանով մեթոդաբար առաջ շարժվելը»,- գրել է իրանագետը։