Օսմանի․ ԵԱՀԿ-ն հարթակ է առաջարկում Երևան-Բաքու երկխոսության համար

ԵԱՀԿ ղեկավարությունը հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին։ Այս մասին Սկոպյեում կազմակերպված արտգործնախարարների նիստի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։

«Ղեկավարությունն աջակցում է քաղաքական գործընթացի շարունակությանը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,– նշել է Օսմանին։

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ–ն կառուցողական երկխոսության համար հարթակ է առաջարկում։

Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։

Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

Նշենք նաև, որ 2023 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել 15 օրվա ընթացքում։

Sputnik Արմենիա