Հայաստանում խստացվում է օրենսդրությունը ոչ ԵԱՏՄ երկրներից ներկրված մեքենաների համար
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք վերացնում են արտերկրից մեքենաների «ժամանակավոր» ներմուծման և առանց մաքսազերծման հանրապետությունում շահագործման հետ կապված «բացերը»։
Այս փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ոչ ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրների (մեծամասամբ՝ վրացական համարներով, խմբ․) համարանիշերով շուրջ 9 հազար տրանսպորտային միջոց է շահագործվում Հայաստանում, որոնք չեն անցնում մաքսային ձևակերպում։ Հետևաբար, վարորդները չեն վճարում հարկեր Հայաստանում, այլ վճարում են դրանք արտերկրում։
Ըստ ընդունված օրինագծի, Հայաստանի տարածք ավտոմեքենայի ժամանակավոր ներկրման դեպքում անհրաժեշտ է լինելու հատուկ հաշվեհամարին վճարել գումար, որը հավասար է մաքսային ձևակերպման արժեքին և անհրաժեշտ բոլոր վճարներին։ Այդ գումարը կվերադարձվի ավտոմեքենայի վերաարտահանման դեպքում։
Միաժամանակ դա չի անդրադառնա զբոսաշրջիկների վրա, ովքեր ցանկանում են իրենց ավտոմեքենաներով այցելել Հայաստան։
ԱՌԿԱ