2023-11-30 16:39
Լրատվական գործակալություններ
Խորհրդական․ Սամվել Շահրամանյանն բանակցություններ չի վարում Ադբեջանի ներկայացուցիչների հետ
ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը InfoPort.am-ի հետ զրույցում հերքել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի պնդումն առ այն, թե իբր ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին էլ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։
«Շահրամանյանը բանակցություններ չի վարում Ադբեջանի ներկայացուցիչների հետ: Մենք թաքցնելու բան չունենք՝ եթե բանակցություն լինեին, Արցախի նախագահի աշխատակազմը համապատասխան հայտարարությամբ հանդես կգար",- պնդել է Գրիգորյանը։
Նշենք, որ երեկ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրողներկ հետ զրույցում ասել էր, որ "Սամվել Շահրամանյանը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է նրանց հետ»։