2023-11-30 16:43
Լրատվական գործակալություններ
Կայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ: