Երևանի նախկին քաղաքապետը մինչև հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը մինչև հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Դատարանը բավարարել է քննիչի` Բազեյանի խափանման միջոցը երկարաձգելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ն ԱԱԾ–ն տեղեկացրեց, որ Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով:

Սեպտեմբերի 26-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով։