Լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու համար ԱՄՆ-ն կհատկացնի 1.3 մլն դոլար

Հայաստանի ամերիկյան համալսարանը և Վաշինգտոնի նահանգային համալսարանը ստորագրում են փոխըմբռնման հուշագիր՝ Լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու մասին։

Համալսարանական փոխգործակցության այս քառամյա նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կհատկացնի 13 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մեդիա ոլորտի կատարելագործմանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Aysor.am