2023-12-01 17:17
Լրատվական գործակալություններ
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետի խափանման միջոցը փոխվել է
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է բացակայելու արգելքով։ Տեղեկությունը հայտնում է Առաջինի լրատվական ալիքը։
Նշվում է, որ նրա վերաբերյալ քննվող քրեական գործով որոշումը հրապարակել է Հակակոռուպցիոն դատարանը։
Հակոբյանը տնային կալանքի տակ էր հուլիսից։
Նա մեղադրվում է 2 դրվագով` խոշոր չափի փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:
Sputnik Արմենիա