Արագած Ախոյանի խափանման միջոցը փոխվեց

Արագած Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին հայտնեց պաշտպան Գոռ Վարդանյանը։

«Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով և համակցված գրավ՝ 2 մլն ՀՀ դրամի չափով»,– նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7–ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվեց` 2023 թ. հունիսի 8–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։