Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ է անցնելու Ադրբեջանից, սակայն զիջելու է Վրաստանին

2023 թվականին Հարավային Կովկասում Վրաստանն առաջատար կդառնաբնակչության մեկ շնչին ընկնող եկամտի հաշվով, հայտնում է Galt & Taggart ներդրումային ընկերությունը։

Ըստ վերլուծաբանների, լարիի կայուն փոխարժեքը դրական է ազդում սպառողների և գործարարների տրամադրությունների վրա, ինչի շնորհիվ արագանում է գործնական ակտիվությունը և մասնավոր հատվածի սպառումը, որի ներդրումը ՀՆԱ-ում մեծանում է, հայտնում է Sputnik Գրուզիան։

Նրանց կանխատեսմամբ, մինչև տարեվերջ Վրաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 8108 դոլար, Հայաստանում՝ 7885 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 7530 դոլար։

News.am