Փարիզում զբոսաշրջիկի սպանության մեջ կասկածվողը տեսանյութ է հրապարակել «ԻՊ»-ին հավատարմության երդումով

Շաբաթ երեկոյան Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ գերմանացի զբոսաշրջիկի սպանության և երկու հոգու, այդ թվում՝ բրիտանացու վիրավորելու մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սոցցանցերում հրապարակված տեսանյութում, կիրակի հայտնել է Ֆրանսիայի ահաբեկչության դեմ պայքարի դատախազ Ժան-Ֆրանսուա Ռիկարը, տեղեկացնում է Reuters-ը։

Ռիկարը մամուլի ասուլիսում ասել է նաև, որ  հետաքննություն է սկսվել ահաբեկչական կազմակերպության հետ կապված սպանության և սպանության փորձի մեղադրանքով։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Փարիզի հենց կենտրոնում՝ Էյֆելյան աշտարակի մոտ, 26-ամյա երիտասարդի կողմից դանակով ու մուրճով հարձակման հետևանքով գերմանացի զբոսաշրջիկի մահվան և ևս երկու մարդու վիրավորվելու մասին։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Դարմանինն ասել է, որ կասկածյալը բղավել է «Ալլահ աքբար», իսկ ավելի ուշ ոստիկաններին հայտնել, որ վրդովված է, քանի որ «այդքան շատ մուսուլմաններ են զոհվում Աֆղանստանում և Պաղեստինում»:

News.am