«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցներն ակցիա են իրականացնում ԱԺ-ի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցներն աօսր՝ դեկտեմբերի 4-ին, բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ։

 

Նրանք պահանջում են, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տա «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծին, որի դեպքում այն կներառվի վաղը՝ դեկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Քաղաքացիների 97 տոկոսը Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչում», «Տեսնում եմ մշակութային ցեղասպանություն», «Տեսնում եմ բռնազզավթված և ցեղասպանված Արցախ» և այլն:

«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

News.am