Բաքուն և Բրյուսելը կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը
Ադրբեջանը և Եվրամիությունը (ԵՄ) կթարմացնեն էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը, էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
«ԱՄԷ-ում էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնի հետ հանդիպման ժամանակ մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք Հարավային գազային միջանցքի և կանաչ էներգետիկ միջանցքի (դեպի Եվրոպա) և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների վերաբերյալ: Մենք պայմանավորվեցինք թարմացնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը (ստորագրվել է 2022թ. հուլիսին - IF),- երկուշաբթի X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է Շահբազովը։
Սիմսոնն, իր հերթին, X սոցիալական ցանցում գրել է, որ հանդիպմանը քննարկվել են «էներգետիկ անվտանգության և վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում համագործակցության հարցեր»։
News.am