2023-12-05 19:34
Լրատվական գործակալություններ
ՌԴ-ի և Իրանի արտգործնախարարները պատժամիջոցներին հակազդելու մասին փաստաթուղթ են ստորագրել
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պատժամիջոցներին հակազդելու մասին փաստաթուղթ են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական հետևանքների հակազդման, մեղմացման և փոխհատուցման ուղիների ու միջոցների մասին Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակագիրը» ստորագրվել է Մոսկվայում։
Հիշեցնենք` Իրանի արտգործնախարարը ՌԴ է մեկնել մերձկասպյան հինգ երկրների (Ռուսաստան, Իրան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենստան) նախարարական հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև Լավրովի հետ երկկողմ բանակցություններ անցկացնելու համար:
Sputnik Արմենիա