Նախարար. Պատմության դասագրքերի վերաբերյալ մասնագետների քննադատությունը հաշվի կառնվի

Երեկ հանդիպում է եղել դասագրքերի հեղինակների հետ, քննարկվել են ուսուցիչների և տարբեր մասնագետների արձագանքները։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ քննադատությունների հետ կապված։

Նախարարը տեղեկացրել է, որ պատրաստվում է ևս մեկ հանդիպում անցկացնել այն մասնագետների հետ, որոնք դիտողություններ են արել։

«Այս արձագանքի հիման վրա կկատարվեն տեխնիկական և բովանդակային փոփոխություններ, և այս դասագրքերը տարվա երկրորդ կիսամյակից ամբողջությամբ հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով, այնուհետև փոփոխություններ կկատարվեն նաև դասագրքերի տպագրված տարբերակում»,- ասել է նախարարը։

News.am