Նախարար. «Զինապահ» հիմնադրամի կայքում հրապարակված են 44-օրյա պատերազմում զոհվածների բոլոր տվյալները
44-օրյա պատերազմում զոհվածների մասին բոլոր տվյալները հրապարակված են «Զինապահ» հիմնադրամի կայքում։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում ասել է հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Այսպես, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը, մասնավորապես, հարցրել է.
«Ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չեն հրապարակվել 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները։ Ե՞րբ կհրապարակվեն այս անունները։ Աշխատանքներ տարվո՞ւմ են Արցախի վերջին ողբերգության ժամանակ զոհվածների թիվը պարզելու ուղղությամբ։ Քանի՞ հոգի է համարվում անհայտ կորած»։
Սրան ի պատասխան նախարարն ասել է, որ Հայաստանում արդեն կա հարթակ, որտեղ հրապարակված են զոհված զինվորների անունները։
«Ինչ վերաբերում է զոհվածներին և անհայտ կորածներին, ապա ՀՀ ՊՆ-ն բազմիցս հրապարակել է թվերը»,- ընդգծել է Մկրտչյանը։
News.am