Սերբական ծագման պանիրները, թմրօղիները և ծխախոտը Հայաստան կներմուծվեն զրո տոկոս մաքսատուրքով
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում կայացրեց «2024-ի ընթացքում Սերբիայից Հայաստանի տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» որոշումը:
Այն պայմանավորված է ԵԱՏՄ կարգավորումներով ՀՀ-ին հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:
Ըստ այդմ, 2024-ի ընթացքում սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Սերբիայից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկա¬յության դեպքում
Սերբական այս ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմինը կլինի Էկոնոմիկայի նախարարությունը:
Խոսքը մասնավորապես, հետևյալ ապրանքատեսակների մասին է.
Պանիրներ, բացառությամբ Գլարնյան պան¬րից՝պատրաստված խոտերի հավելումով, Բուտտերկազե պանրից և ոչխարի կամ այծի կաթի պանրից,
Սպիրտային թրմօղիներ, որոնք ստացվում են խաղողի գինու թորման կամ խաղողի մզման արդյունքում,
Տաբակ պարունակող ծխախոտ:
News.am