Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ տնտեսական խորհրդի և ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի և ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն հայտնել էր, թե ՌԴ-ն Հայաստանից ազդակ է ստացել այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական և դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմումներին: