2023-12-07 19:04
Լրատվական գործակալություններ
Պատգամավորները բոյկոտել են Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները բոյկոտել են Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածուին ընտրելու գաղտնի քվեարկությունը։
Թափուր պաշտոնի համար հայտ էր ներկայացրել երկու թեկնածու՝ Հայկուհի Հարությունյանը և Նարինե Ավետիսյանը։
Պատգամավորները, փաստորեն, երկու թեկնածուների քվեարկությունն էլ բոյկոտել են։ Ընդ որում՝ թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թե՛ ընդդիմությունը։
News.am