ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳԱՐԻԶԵՆԴԱ «ԸՆԿՆՈՂ» ԱՇՏԱՐԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՓԼՈՒԶՎԵԼ

Բոլոնիայի «ընկնող» աշտարակը թեք է, բայց կայուն է արդեն 1000 տարի։ Այժմ, սակայն, Գարիզենդա աշտարակի օրերը իտալական Բոլոնիայում, հավանաբար, հաշվված են։ Անցած ամիս իրականացված հետաքննությունից հետո քաղաքի իշխանությունները ձեռնամուխ են եղել քաղաքացիական պաշտպանության պլանին, եթե 12-րդ դարում կառուցված «աշտարակը հանկարծ և անսպասելի փլուզվի»։

Կկառուցվի պաշտպանական մետաղական «սահման»՝ փլուզման դեպքում։

Հնարավոր փլուզման մասին նախազգուշացումը հրապարակվել է 27 էջանոց հաշվետվությունում, որը CNN-ին ներկայացրել է գիտական հանձնաժողովը, այն օբյեկտին հետևում է 2019 թվականից։

Փաստաթղթի համաձայն՝ օբյեկտը բերվել է «բարձր պատրաստվածության» վիճակի, նշվել է, որ փորձագետները «կարծում են, որ այլևս չկան անվտանգության պայմաններ աշտարակում կամ նրա շուրջ աշխատելու համար՝ քաղաքացիական պաշտպանության պլանից բացի»։

Օբյեկտի մոնիթորինգը վերջին ամսում ի հայտ է բերել «աշտարակի հիմքի և վերին հատվածի փլուզման անսպասելի և արագացված միտում»։

Բոլոնիայի հանրահայտ երկվորյակ աշտարակներից մեկը քաղաքի կենտրոնում՝ 48 մետրանոց Գարիզենդան, կառուցվել է 12-րդ դարում։

Գաիզենդան չորս աստիճան թեքություն ունի և դրանով շատ քիչ բանով է տարբերվում Պիզայի աշտարակից։

News.am