Ալավերդու համայնքապետարանը շրջապատված է կարմիրբերետավորներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալավերդու համայնքապետարանն այս պահին շրջապատված է մեծաթիվ ոստիկանական ուժերով ու կարմիրբերետավորներով։

Այսօր համայնքապետարանում նախատեսված է ավագանու նիստ, որտեղ պետք է երդվի օրեր առաջ համայնքապետ ընտրված ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը:

Հիշեցնենք, որ Ալավերդիի ավագանին 14 կողմ ձայներով անվստահության հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ համայնքապետ Արկադի Թամազյանին։

Նույն նիստում ընդունած որոշմամբ, համայնքի ղեկավար ընտրեցին ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։

Նշենք, որ ավագանու 27 մանդատներից 13-ը բաժին էր հասել ՔՊ-ին, 13-ը՝ «Ապրելու երկրին», մեկ մանդատ ստացել էր ՀԱԿ-ը: «Ապրելու երկիրն» ու ՀԱԿ-ը կոլաիցիա էին կազմել և 14 քվեով համայնքապետ էր դարձել Արկադի Թամազյանը:

Սակայն «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սիմոն Զախարովը դուրս է եկել խմբակցությունից և դառնալով «անկախ» անդամ՝ աջակցել ՔՊ-ին: Սա էլ հնարավորություն տվեց, որ 14 ձայնով անվստահություն հայտնեն գործող համայնքապետին:

Երեկ Արկադի Թամազյանը հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով, որ իր թիմը դիմել է դատարան՝ համայնքի ղեկավարի պաշտոնը հակաօրինական, բռնի զավթելու հայցով։

«Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը»,-գրել էր Թամազյանը։

«Փաստինֆո»