Սարգիս Խանդանյան․ Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է

Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա հայտնեց, որ գերիների փոխանակությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը պաշտոնապես չի հրապարակում գերիների անունները` Սարգիս Խանդանյանը պատասխանեց.

«Մինչև նրանք չհատեն ՀՀ սահմանը, խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ չշրջանառել անուններ, քանի որ դա կարող է ծանր լինել գերիների հարազատների համար»։

Պատգամավորը հավելեց` հայկական կողմը հույս ունի, որ այս հայտարարության ընդունումը դրական կազդի խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի վրա։

Sputnik Արմենիա