Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ` ԼՌԵՑՆԵԼ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ, ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՏԱՊԱԼՎԱԾ Է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է,
«Արմեն Աշոտյանի` կալանավայրից վարվող հոդվածաշարն ու ընթացիկ տեսակցությունների ժամանակ արված վերլուծություն/դիտարկումները ցույց են տալիս, որ Արմենն ակնհայտորեն մարզավիճակում է:
Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմենին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է:
Այն, որ Արմենն այսօր կալանքի մեջ է, պարզ վրեժխնդրություն է մի մարդու նկատմամբ, ով իրերն իր անուններով է կոչում և իշխանության կատարած արարքներին համարժեք բառապաշար կիրառում:
Այն հանգամանքը, որ սոցիոլոգիական բոլոր հարցումներով Արմենի նկատմամբ իշխանության գործադրած անբարոյական քայլերին մեր քաղաքացիները համապատասխան որակում են տալիս` նրան համարելով քաղբանտարկյալ, պատկերն արդեն ամբողջական է դառնում:
Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»: