ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին և հույս ունի, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը»,- ասել է նա։ «ՄԱԿ-ը խրախուսում է կողմերին օգտագործել այս համաձայնագիրը փոխադարձ վստահությունը խթանելու և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»:

Դեկտեմբերի 7-ի երեկոյան Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել և նշել, որ Երևանն ու Բաքուն հաստատում են հարաբերությունները կարգավորելու և սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանվրա։ Ադրբեջանը, ի նշան բարի կամքի, ազատ է արձակել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների։

News.am