Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ․ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԶՈՒՄԸ

Այսօր մենք ականատեսն ենք հայ-ռուսական հարաբերությունների ամենասուր ճգնաժամին ողջ հետխորհրդային շրջանում։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։

Նրա գնահատմամբ, նախկինում նման բան չէր եղել։

Ոչ ոք չի կարող հերքել դաշնակցային հարաբերությունների խզման հնարավորությունը, հավելել է նա։

«Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բեկումնային փոիլում են։ Հայաստանի ղեկավարությունն իր քաղաքականությամբ ցույց է տալիս իր ցանկությունը՝ ամեն կերպ զարգացնելու արևմտյան վեկտորը և փակելու ռուսական վեկտորը, այդ թվում՝ անտեսելով և չմասնակցելով ինտեգրացիոն միավորումների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներին, անգամ ամենաբարձր մակարդակով։

Չէ՞ որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ Հայաստանի հաջող զարգացմանը խոչընդոտում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը։ Դրան համաձայն են նաև Եվրամիության երկրները»,- նշել է Կռիլովը։

Եթե ​​Հայաստանի ղեկավարությունն ընտրություն կատարի հօգուտ հավաքական Արևմուտքի և գնա ուկրաինական ճանապարհով, ապա փորձագետն այլ հեռանկար չի տեսնում, քան ռուսաստանյան զորքերի և սահմանապահների դուրսբերումն այն պետության տարածքից, որը պահանջում է այդ դուրսբերումը։

«Ոչ մի պայմանագիր այս դեպքում չի գործի»,- եզրափակել է նա։

News.am