2023-12-14 11:37
Լրատվական գործակալություններ
0
«Ժողովուրդ». ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԼԱՐՎԱԾ ՈՒ ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում այս օրերին լարված ու սպասողական իրավիճակ է:
Բանն այն է, որ տարեվերջին բոլոր նախարարությունները պետք է ամփոփեն իրենց՝ այս տարվա գործունեությունը, Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հերթով այցելի նախարարություններ, որպեսզի նախարարները հաշվետվություն ներկայացնեն նրան իրենց կատարած աշխատանքի, արած-չարածի վերաբերյալ:
Ինչպես գործադիրի մեր աղբյուրներն են փոխանցում, նախարարներն այս առիթով իրար են խառնվել ու շտկումներ են անում, բացթողումներն են լրացնում, թղթաբանության հետ կապված հարցերն են լուծում, որպեսզի Փաշինյանին «ստուգարքը» պատշաճ հանձնեն և հանկարծ գալիք տարում իրենց պաշտոններին հրաժեշտ չտան: