Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ, ԱՅՍ ՍԵՐՈՒՆԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաջերմ միջավայրի ձևավորման վայրը մարտական դիրքերն են` նույն գաղափարի շուրջ միավորված մարդիկ, ովքեր շոգին, ցրտին, արևին, մառախուղին և սառնամանիքին կատարում են հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը, այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Որքան եղանակային, դիրքային, աշխարհագրական տեսանկյունից պայմանները բարդ են, այնքան ներսում միմյանց փոխլրացնելու ձգտումն ավելի մեծ է, որովհետև առանց դրա ծառայություն կազմակերպելը գրեթե անհնարին է:

Դիրքերում շփումներս ամրապնդում են այն մոտեցումս, որ ամեն ինչ կորած չէ և այս սերունդը ևս պատրաստ է կատարելու իր այն պատմական առաքելությունը, որն դրել են իրենից առաջ, ուղղակի դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել` գաղափարական, քաղաքական, տեխնոլոգիական և այլն:

Եղածը պահպանելու և առաջ նայելու հնարավորություն ստանալու համար, պետք է զգալ ու ճիշտ գնահատել հայրենիքի ցանկացած անկյուն»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Aysor.am