Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒ՞Ն Է, ԹԵ՞ ՊՐՈՆԻԿՈԼԱԿԱՆ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Այն, որ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն շատ ջերմ հարաբերություններ ունի Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հետ` հայտնի է շատերին: Այն, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանուն Իլհամ Ալիևի` Սերժ Սարգսյանին փորձում էր համոզել 5 մլրդ դոլարով «վաճառել» Արցախի անվտանգության գոտին (առանց երաշխիքների ու փոխարենը ոչինչ չստանալու)` դա ևս հայտնի էր դարձել շատերին:

Այն, որ Իլհամ Ալիևին և նրա հետ ջերմ հարաբերություն ունեցողներից շատերին, ձեռնտու է թույլիկ Նիկոլ Փաշինյանին մաքրել գործած հանցավոր մեղքերից ու մեղքը բարդել նախորդ ուժեղ իշխանությունների վրա` ևս հայտնի է շատերին:

Բայց, որ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն, արցախյան կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ գործառույթ էր իրականացնում` փոխարինելով ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա համանախագահությանը` դա բացառիկ նորություն էր:

Արցախյան կարգավորման բանակցային գործընթացում, ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը սկզբունքային հակասություններ չի ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հետ: Ամեն ինչ հենված էր փոխզիջումային ընկալման վրա: Միթե՞ Լուկաշենկոն չգիտեր այս պարզ ճշմարտությունները:

Այլապես, ինչպե՞ս բացատրել նրա երեկվա հայտարարությունը. պրոադրբեջանական քարոզչությու՞ն, թե՞ պրոնիկոլական ներհայաստանյան խառնակչություն:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ